Վերջին 2 օրում թուրքական բանակը կորցրել 4 զինծառայող

Փետրվարի 17-18-ին Թուրքիայի տարածքում և Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում սպանվել է թուրքական բանակի 4 զինծառայող: Զինծառայողներից մեկը սպանվել է Աֆրինում քրդական ուժերի հետ բախումներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն ու զինտեխնիկան Սիրիայի Աֆրին շրջանում

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն ու զինտեխնիկան Սիրիայի Աֆրին շրջանում

Զինծառայողներից երկուսը մահացել են Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգում: Փետրվարի 18-ին Սիրիայի սահմանին մոտ Աքչաքալե-Ջեյլանփընար ավտոճանապարհի վրա զինծառայողներին տեղափոխով մեքենան ընկել է ձորը, 4 զինծառայողներից 2-ը հայտնվել են ձորում, ավելի ուշ էլ հայտնաբերվել է նրանց դիակները: Մահացած զինծառայողներն են պայմանագրային շարքայիններ Ջումա Ալի Աքչալը և Էսաթ Էրթաշը:

Փետրվարի 17-ին Թուրքիայի զինուժի մեկ զինծառայող սպանվել է Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ գործողությունների ընթացքում, ևս մեկը սպանվել է Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հարձակման արդյունքում:

Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալների՝ փետրվարի 16-ի դրությամբ, Թուրքիան Աֆրինում ունեցել է 31 զինծառայողի կորուստ ևս 170 վիրավոր: Նշենք, որ բաց աղբյուրներից հայտնի է ևս 2 զինծառայող, որոնք սպանվել են Աֆրինում: Այսպիսով  մինչև այժմ Թուրքիայի զինուժը Աֆրինում կորցրել է 34 զինծառայող:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը, Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Աֆրինում քրդերի դեմ գործողություններ են իրականացնում հունվարի 20-ից: Աֆրինում գործողությանը միացել է նաև թուրքական ժանդարմերիան:

Միևնույն ժամանակ, թուրք ուժայինները շարունակում են PKK-ի զինյալների դեմ գործողությունները երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *