«ՏԱՍՍ». Ռուսաստանը և Թուրքիան ծրագրում են ստորագրել Ս-400-ի 2-րդ գնդային լրակազմի պայմանագիրը

Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության տվյալներով՝ նոր պայմանագրով նախատեսվում է նաև Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրության մասնակի տեղայնացում: Այս տեղեկությունն առայժմ որևէ այլ աղբյուրով չի հաստատվել: Կողմերը դեռ առաջին պայմանագրի ռեալիզացումը չեն սկսել:

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ (արխիվ)

«ՏԱՍՍ»-ի տվյալներով՝ Թուրքիան և Ռուսաստանը Ս-400-ների գնդային երկրորդ լրակազմի մատակարարման պայամանգիրը նախատեսում են ստորագրել 2020 թ.: Ռուսաստանյան գործակալությունը նշում է, որ տեղեկությունը ստացել է «ռազմական-դիվանագիտական» աղբյուրներից:

Պայամանգիրը նախատեսվում է ստորագրել առաջին գնդային լրակազմի մատակարարման ավարտից հետո: Նոր պայամանգրում կավելացվի կետ, որի համաձայն՝ թուքրական ընկերությունները Ս-400-ների որոշակի մասեր տեղում կարտադրեն: Սակայն այդ մասերը «ծայրահեղ կարևոր նշանակություն չեն ունենա»:

Առկա պայամանգիրը ստորագրվել է 2017 թ. վերջին: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի վաճառք: Այս համակարգերի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: Վարկի հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

Նկատենք, որ այստեղ որոշակի անհամապատասխանություն կա: «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ առաջին պայամանգրով մատակարարումները նախատեսվում է սկսել 2020 թ.: Սակայն «ՏԱՍՍ»-ի նոր հոդվածում նշվում է, որ 2-րդ պայամանգիրը կկնքվի 2020 թ. մայիս-հունիսին, երբ առաջինի մատակարարումները կավարտվեն: Ստացվում է, որ մեկ-երկու ամսում մատակարարման գործընթացը պետք է ավարտվի, ինչն այդքան էլ իրատեսական չի թվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *