ՊԲ-ում մարտավարաշարային մարզումներ են անցկացվել. հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալ

Փետրվարի 16-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որին ներգրավվել է  ՊԲ-ի և միավորումների վարչության անձնակազմը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը

Պարապմունքնեն անցկացվել են 2018թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, դրանց հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Իրականացված միջոցառումների արդյունքում ճշգրտվել են համապատասխան կառույցների և պաշտոնատար անձանց անելիքները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերելու ժամանակ, ևս մեկ անգամ հստակեցվել են այն խնդիրները, որոնք ըստ հերթականության պետք է կյանքի կոչել նման և հավանական պատերազմական պայմաններում:

Բացի մարտական պատրաստության միջոցառումներից անց են կացվել նաև շտաբային մարզումներ, որոնց ընթացքում կառավարման բոլոր մարմինները, զորատեսակները, ծառայություններն ու բաժինները, ըստ գործառույթային պարտականությունների և առաջադրված մարտական խնդիրների, ներգրավվել են մարզումների պլանով նախատեսված համապատասխան միջոցառումներին:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *