Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում և Սոչիի շրջանում տեղակայաված զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են տարբեր սպառնալիքների դեմ օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների վարժանքներին։ Այս մասին փետրվարի 16-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների ընթացքում պարեկային ստորաբաժանումների անձնակազմը մշակել է գործողություններ՝ ռազմական օբյեկտներ պայմանական հակառակորդի հետախուզա-դիվերսիոն ներթափանցումը կանխելու շուրջ։
Վարժանքներին ուշադրություն է դարձվել ՍԲՌ-5 հետախուզության կայանի, «Ստրելեց» հետախուզման, կապի և կառավարման համալիրի, ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգի կիրառման հարցերին։
Վարժանքներին ներգրավվել են շուրջ 500 զինծառայող, շուրջ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, ԿամԱԶ «Մուստանգ» զրահամեքենաներ։