ՊԲ N զորամասի հրամանտար, գնդապետ Արտակ Բուդաղյանը հունիսի 9-ին կրկին վիրահատության է ենթարկվել, փոխանցում է «Արմենպրեսը», որը կապ է հաստատել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի հետ։
Կրկնակի վիրահատության համար հիմք է հանդիսացել է Բուդաղյանի` վնասվածք ստացած լյարդի շրջանում շարունակվող թարախային արտադրությունը։
Բժիշկները շարունակում են հիվանդի վիճակը գնահատել կայուն ծանր, նա գտնվում է գիտակից վիճակում։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում փոխհրաձգության հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
One response to “Գնդապետ Բուդաղյանին կրկին վիրահատել են”