Ռուսաստանի «Կովկասյան բանակը» կուժեղացվի 2 նոր մոտոհրաձգային դիվիզիայով. «Իզվեստիա»

2018 թ. վերջից Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հյուսիսային Կովկասում տեղակայված 58-րդ համազորային բանակի կազմում կսկսի երկու նոր մոտոհրաձգային դիվիզիա կազմավորել: Դիվիզիաները պետք է համալրվեն ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներով, Տ-72Բ3 տանկերով: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, հայտնում է «Իզվեստիան»՝ փոխանցելով ՌԴ ՊՆ-ից ստացած տեղեկությունը:

Երկու նոր դիվիզիաները կձևավորվեն արդեն առկա 19-րդ և 136-րդ մոտոհրաձգային բրիգադների հիմքի վրա: Բրիգադներին կավելացվեն նոր գումարտակներ ու գնդեր, սպառազինությունը կհամալրվի վերը նշված զինտեխնիկայի խմբաքանակներով:

Ըստ որում հատկանշական է, որ ներկայիս 19-րդ մոտոհրաձգային բրիգադը մինչև 2008 թ. դիվիզիա էր, սակայն դրանից հետո կրճատվել է: Այս ստորաբաժանման շտաբը Վլադիկավկազում է՝ Հյուսիսային Օսիա:

136-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը տեղակայված է Դաղստանում: Հենց այստեղ էլ այս ստորաբաժանումը բազմիցս ներգրավվել է հակաահաբեկչական գործողությունների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *