Աֆրինում քրդերի հետ բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 7 զինծառայող

Փետրվարի 15-ին Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի զինուժի և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) միջև բախումներում վիրավորվել է Թուրքիայի զինուժի 7 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Ըստ հաղորդագրության բախումները եղել են Աֆրինի երկու տարբեր շրջաններում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Թուրքական ուժերը Աֆրինի շրջաններից մեկում

Թուրքական ուժերը Աֆրինի շրջաններից մեկում

Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը պաշտոնական տվյալների՝ հունվարի 20-ից մինչև փետրվարի 11-ը թուրքական բանակը Աֆրինում  կորցրել է 31 զինծառայող և 143 վիրավոր: Բաց աղբյուրներից մեզ հայտնի է ևս 2 զինծառայողի կորուստի մասին: Այսինքն մինչև այժմ թուրքական կողմը Աֆրինում ունեցել է 33 զինծառայողի կորուստ և առնվազն 150 վիրավոր:

Այս տվյալների մեջ ընդգրկված չեն Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնք ներգրավված են քրդերի դեմ ցամաքային գործողություններում: Բացի այդ, Թուրքիայի զինուժին Աֆրինում միացել են նաև թուրքական ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը:

Թուրքական կողմը Աֆրինում կորցրել է նաև «Աթաք» ուղղաթիռ, տանկեր, «Բայրաքթար» ԱԹՍ, մի քանի ՀՄՄ:

Աֆրինում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թև YPG-ի դեմ Թուրքիայի զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել է հունվարի 20-ից: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK-ի ճյուղավորում և նույնպես «ահաբեկչական կառույցներ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *