Հայաստանում ՌԴ ԶՈւ հետախույզները պատրաստվում են պարաշյուտներով թռիչքների

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները սկսել են օդադեսանտային պատրաստության վարժանքներ անցկացնել: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը:

ՀՌՇ հետախույզները պատրաստվում են պարաշյուտներով թռիչքներին

Ռազմաբազայի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում հրահանգիչների հսկողությամբ պարաշյուտի հարդարման պատրաստություն են անցնելու և վարժվելու են ցամաքային վարժասարքերով:

Պարաշյուտով առաջին թռիչքները կիրականացվեն Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռներից: ՀՌՇ զորամիավորումներից օդադեսանտային պատրաստությանը ներգրավված է ավելի քան 300 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *