Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն օրերս նշանակվեց հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար՝ ազատվելով ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

Մինչ այս գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: Նրա փոխարեն 1-ին զորամիավորման նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Արարատ Մելքումյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայորի զինվորական կոչումն է հանձնում Տիգրան Փարվանյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայորի զինվորական կոչումն է հանձնում Տիգրան Փարվանյանին

Հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ազատվել էր միացյալ զորքերի հրամանատարի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *