ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի համալրման մրցույթը մեկնարկել է

Փետրվարի 14-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է նորաստեղծ խաղաղապահ դասակի համալրման նպատակով հայտարարված մրցույթի ամփոփման առաջին փուլը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Փետրվարի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ-ում անցկացվել է խաղաղապահ դասակի համալրման համար հայտարարված մրցույթի ամփոփման առաջին փուլը

Փետրվարի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ-ում անցկացվել է խաղաղապահ դասակի համալրման համար հայտարարված մրցույթի ամփոփման առաջին փուլը

Մրցութային հանձնաժողովը` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ, քննարկել է խաղաղապահ դասակի համալրման հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները, հարցազրույց անցկացրել թեկնածուների հետ` տեղում ստուգելով նրանց մասնագիտական ունակությունները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018թ. հունվարին ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից:

Համալրման համար առաջնահերթությունը տրվում է համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 18/10):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 42-94-93 հեռախոսահամարով:

Նշենք, որ վերջերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ-ը ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում է կազմավորում և չի բացառում ռազմական ներուժի օգտագործումը: Իսկ ստորաբաժանումը կարող է ներգրավվել նաև ՄԱԿ-ի առաքելություններին:

Այս մասին Սեմերիկովը հայտնել էր նաև դեռևս 2017-ի ամռանը.  «Ստորաբաժանման անձնակազմի անդամները կհավաքվեն անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմիններից: Բոլոր երկրներն արդեն տվել են իրենց համաձայնությունը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *