Թուրքիայի ուժայինները Դիարբեքիրում գործողություն են սկսել PKK-ի դեմ

Փետրվարի 14-ին Թուրքիայի հարավարաևելյան Դիարբեքիր նահանգի նահանգապետարանը հայտարարել է, որ ուժայինները գործողություն են սկսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ նահանգի մի քանի գավառներում: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Գործողությունները մասնավորապես տարածվելու են նահանգի Քուլփ, Սիլվան, Հազրո, Լիջե գավառների լեռնային և անտառային հատվածներում:  Նահանգապետարանը «անվտանգության նկատառումներից ելնելով»նահանգում մի շարք բնակավայրերում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարել:

Նշենք, որ Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները որոշակի հարաբերական դադարից հետո վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Արդեն 2,5 տարի շարունակվող բախումներում երկու կողմերն էլ ունեն մեծ կորուստներ:

Դիարբեքիր նահանգը թուրք-քրդական բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Ուժայինները այստեղ հաճախ են գործողություններ իրականացնում PKK-ի դեմ: Բախումների հետևանքով նահանգը մեծ նյութական վնասներ է կրել, քաղաքների և բնակավայրերի մի մասը ավերակների է վերածվել:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *