Ռուսաստանի ՊՆ-ն երկու գումարտակ Տ-14 «Արմատա» տանկ կգնի

Փորձարկումների նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կգնի 2 գումարտակ «Արմատա» տանկ և մեկ գումարտակ ՀՄՄ՝ «Արմատայի» հիմքի վրա։  Այս մասին փետրվարի 9-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրիյ Բորիսովը «Ուրալվագոնզավոդ» կորպորացիա այցի ժամանակ:

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ

«Գաղտնիք չէ, որ մենք արդեն պայմանագիր ունենք փորձարկումների համար՝ 2 գումարտակ «Արմատա» տանկ և մեկ գումարտակ ծանր ԲՄՊ»– հայտարարել է Յուրիյ Բորիսովը։

Փոխնախարարը  նաև հայտնել է, որ նոր տանկերի պետական փորձարկումները կմեկնարկեն 2018-ին, իսկ 2020-ին որոշում կկայացվի տանկի զանգվածային գնման մասով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերում տանկային գումարտակը հաշվվում է 42 տանկ, այսինքն մեկ տարվա ընթացքում զինված ուժերը պետք է համալրի շուրջ 80 միավոր Տ-14։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *