Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրենք անմիջապես կհարվածեն Սիրիային, եթե միայն իրենց ապացույցներ ներկայացվեն, որ սիրիական կողմը խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք է օգտագործել: Ֆրանսիական ծառայությունները առայժմ նման ապացույց չեն գտել: Փոխանցում է «Ֆրանս-Պրեսս» գործակալությունը:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ իրենց հատուկ ծառայությունները մինչ օրս որևիցե հաստատված ապացույց չեն գտել, որով հնարավոր լինի պնդել, թե Սիրիան քիմիական զենք է կիրառել: Մակրոնը նաև ավելացրել է, որ իրենք կենտրոնանում են «ջիհադիստների ու ահաբեկիչների» դեմ պայքարի վրա:
Հիշեցնենք, որ 2017 թ. ամերիկյան կողմը տեղեկություններ էր տարածել, թե Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբի խաղաղ բնակիչների դեմ արգելված քիմիական զենք են կիրառել: Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ԱՄՆ զինուժը 59 թևավոր հրթիռ էր արձակել սիրիայի բանակի «Շայրաթ» ավիաբազայի վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք հարվածել են ի պատասխան «Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն»։