Ամերիկյան «Ֆալանքս» 6-փողանի 20 մմ տրամաչափով զենիթահրետանային համակարգի իրանական տարբերակի՝ «Քամանդի» փորձարկումները արդեն ավարտվել են, և մինչև իրանական օրացույցով տարեվերջ (2018թ. մարտ 20) Իրանի ԶՈւ նավերը կսպառազինվեն այդ համակարգով։
Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը։ Փետրվարի 14-ին տեղեկացնում է իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալությունը։
Իրանը «Ֆալանքս» զենիթահրետանային համակարգի տեղական տարբերակի կառուցման աշխատանքները սկսել է 2015թ.: Համակարգը դեռևս չի ներկայացվել հանրությանը։
«Ֆալանքս» զենիթահրետանային համակարգը նախատեսված է մինչև 1,5 կմ հեռավորության վրա հականավային հրթիռների խոցման համար: Արկի սկզբնական արագությունը 1036 մ/վ է, մեկ րոպեում արձակում է 3000 արկ: