Փետրվարի 12-13-ին Թուրքիան արդեն ժանդարմերիայի հատուկջոկատայինների ստորաբաժանում է ուղարկել Սիրիայի Աֆրին: Փետրվարի 13-իս կեսօրից ժանդարմներն արդեն ներգրավվել էին գործողություններին և մի փոքր էլ խորացել Աֆրինի հարավից:
#AfrinOp: #OliveBranch forces reached outskirts of strategic town of #Jindires. 100s of #TSK troops specialized in urban warfare reached #Afrin region few hours ago. pic.twitter.com/obowMDNtg8
— Qalaat Al Mudiq (@QalaatAlMudiq) February 13, 2018
Թուրքական ժանդարմերիայի ուժերն առաջ են շարժվում դեպի Ջանդարիս, որն Աֆրինի հարավում ռազմավարական նշանակություն ունեցող կետերից մեկն է:
Նկատենք, որ թուրքական ժանդարմերիայի այս ստորաբաժանումները արդեն երկար տարիներ է, ինչ ներգրավված են Թուրքիայի տարածքում՝ լեռնային վայրերում և բնակավայրերում, քրդական ուժերի դեմ ռազմագործողություններին: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 20-ից մինչ օրս Թուրքիայի բանակի հատուկջոկատայինները բավականին մեծ թվով կորուստներ են կրել, ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը որոշեց գործողությունների մեջ ներքաշել ժանդարմներին:
Թուրքակնա ժանդարմերիայի ուժերն առաջ են շարժվում «Քիրփի» և «Կոբրա» տեսակի զրահամեքենաներով:
Նշենք, նաև, որ թուրքական ACV-15 հետևակի մարտական մեքենաները մինչ օրս բավականին հեշտ թիրախ էին քրդական ուժերի համար: