Փետրվարի 13-ին Հայաստանում եռօրյա այցով գտնվող ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրավերով այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին ասյօր՝ փետրվարի 14-ին, հայտնում է ՌԴ ՊՆ ՀՌՇ մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի զինուժի հարավային ռազմական շրջանի հրամանատարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել բուժսարքավորումները:
Հիշեցնենք, որ Կենտրոնը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
Հավելենք, որ այցի առաջին օրը՝ փետրվարի 13-ին, գեներալ Դվորնիկովը եղել էր նաև Գյումրիի ռուսաստանյան բազայում, ինչպես նաև «Էրեբունի» ավիաբազայում: