ՊԲ-ում մեկնարկել է 2018-ի ուստարվա առաջին կիսամյակը

Փետրվարի 12-ին Պաշտպանության բանակում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:

Այդ առիթով hյուսիսային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկը, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, այցելել էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *