Ադրբեջանական ԱՊԱ-ն մեկնաբանում է Ռազմինֆոյի հրապարակումը

Օրերս՝ հունիսի 7-ին, Razm.info-ի թիմը մասնակցել էր Պաշտպանության նախարարության կազմակերպած այցելությանը Նոյեմբերյանի N զորամաս։

Այցելության ժամանակ ցուցադրվել է հայկական բանակում կիրառվող դիպուկահար հրացաններից մի քանիսը: Ձեզ ներկայացրել էինք նաև թեմային առնչվող տեսանյութը։

դիպուկահար

Այսօր՝ հունիսի 10-ին, ադրբեջանական առաջատար ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Ռազմ.ինֆոյի հոդվածին, հայտնում է, որ ՀՀ ԶՈւ-ն արդեն իսկ սպառազինված է ֆրանսիական արտադրության PGM.338, անգլիական արտադրության «Accuracy International Arctic Warfare» և հարավաֆրիկյան Truvelo (Տրուվելո, 12,7 մմ տրամաչափ) դիպուկահար հրացաններով։

ԱՊԱ-ն հավելում է, որ «Ադրբեջանը ևս որոշ ժամանակ առաջ ձեռք էր բերել Truvelo-50 դիպուկահար հրացաններ, սակայն դրանք չէին արդարացրել իրենց Ադրբեջանի պայմաններում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *