ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը այցելել է Հայաստան

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը  աշխատանքային այցով եղել է Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում: Այս մասին փետրվարի 13-ին հայտնում է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը այցելել է «Էրեբունի» ավիաբազա

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը այցելել է «Էրեբունի» ավիաբազա

Այսօր Դվորնիկովը ստուգելու է «Էրեբունի» ավիաբազայում օդաչուների մարտական հերթապահության իրականացմանը կազմակերպումը: Այցի ընթացքում նախատեսվում է նաև ռազմական օդակայանի ենթակառուցվածքների ստուգում:

Մի քանի օրվա ընթացքում ՀՌՇ զորքերի հրամանատարը նաև կծանոթանա Գյումրիում ռուսաստանյան ռազմաբազայի օբյեկտների զարգացմանը և կմասնակցի Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ զորքերի միացյալ զորախմբի կազմում իրականացվող միջոցառումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *