ԱՄՆ-ն 2019-ին 1,4 մլրդ դոլար կտա Սիրիայի SDF-ին և Իրաքի ուժայիններին. բյուջեի նախագիծ

ԱՄՆ Պենտագոնի ներկայացրած 2019 թ. պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է ընդհանուր առմամբ 1,4 միլիարդ դոլարի աջակցություն Սիրիայի «ընդդիմությանը» և Իրաքի անվտանգության ուժերին՝ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Բյուջեի նախագիծը հրապարակվել է ԱՄՆ Պենտագոնի կայքում (1, 2)

«Սիրիայի ընդդիմության» տակ ըստ երևույթին նկատի է առնվում մեծամասամբ արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը, որը ԱՄՆ-ի հիմնական դաշնակից ուժն է Սիրիայում ԻՊ դեմ գործողություններում: Սիրիայի այդ ուժերին տրամադրվելու է 550 մլն դոլար, որի մեծ մասը ըստ երևույթին հատկացվելու է հենց SDF-ին: Իրաքին տրամադրվելու է 850 մլն դոլար:

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

1.4 մլրդ դոլարը նախատեսվումէ  տրամադրել Սիրիայում և Իրաքում «մարզելու և հանդերձավորելու» (Train and Equip) ծրագրի շրջանակներում:

«Ալ-Մոնիտոր» հղինակավոր վերլուծական կայքը նույնպես հայտնում է, որ բյուջեի նախագծով՝ Սիրիայի SDF-ին հատկացվելու է 300 մլն դոլար, 250 մլն դոլար էլ «սահմանային անվտանգությանը», ընդհանուր առմամբ՝ 550 միլիոն դոլար: Իսկ Իրաքին հատկացվող գումարը կուղղվի ոչ միայն կառավարակն ուժերին, այլ նաև՝  քրդական «Փեշմարգային»:

Հիշեցնենք, որ 2018 թ. նախատեսվում է 1.8 մլրդ դոլար տրամադրել Սիրիայում և Իրաքում «մարզելու և հանդերձավորելու» ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ բացի ռազմական աջակցությունից ԱՄՆ նաև զինված ուժեր ունի Սիրիայում և Իրաքում: Ըստ Պենտագոնի տվյալների՝ 2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Միացյալ Նահանգները միայն Սիրիայում ունի 1720 զինծառայող, այդ թվում 1547-ը՝ ակտիվ զորակազմն է: Իսկ Իրաքում Նահանգներն ունի 8892 զինծառայող (1, 2): Նշենք, որ ամերիկյան իշխանությունները մինչ այս Պենտագոնի տված տվյալներից մի քանի անգամ քիչ թվաքանակ էին հայտարարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *