Հորդանանում սկսվել է ԱՄՆ-ի գլխավորությամբ զորավարժությունը

Հորդանանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող, 19 տարբեր պետություններից 8000 զինվորների մասնակցությամբ ռազմական զորավարժություններն արդեն մեկնարկել են, հաղորդում է alarab.co.uk-ը։

Patriot

Patriot

Շուրջ 4500 զինվորներ ԱՄՆ-ից և 3000 Հորդանանից կմասնակցեն զորավարժությանը։

Զորավարժությանը մաս  կկազմեն նաև քիմիական զենքի ազդեցության վերահսկումը և դրա հետևանքների նվազեցումը ռազմական միավորների և քաղաքացիների վրա։

Մամուլի ասուլիսի ժամանակ Հորդանանի ԶՈւ գլխավոր հրամանատար Աունի էլ-Էդուանը (Awni el-Edwan) հայտարարել է, որ «Փեթրիոթ» (Patriot) հրթիռային կայանները և F-16 կործանիչները, որոնք ԱՄՆ-ն ուղարկել էր Հորդանան, կօգտագործվեն զորավարժությունների ժամանակ, սակայն չի բացահայտել նրանց քանակությունը։

Նա նաև ավելացրել է, որ զորավարժությունները տեղի կունենան Հորդանանի կենտրոնում և հարավային շրջաններում, իսկ հրթիռները կտեղակայվեն «ճիշտ վայրում»։ Էդուանը նշել է, որ «զորավարժությունները կապ չունեն տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *