ՍՎԴ-ի նոր տարբերակի աշխատանքները շարունակվում են

Ռուսաստանում խոստանում են, որ Դրագունովի դիպուկահար հրացանի (СВД, ՍՎԴ) մոդեռնիզացված տարբերակն ավելի դիպուկ կլինի։

«Իժմաշ» գործարանի կոնստրուկտորները ներկայում շարունակում են աշխատանքները դիպուկահար զենքի կատարելագործված տարբերակի վրա։

Մոդեռնիզացված ՍՎԴ-ն կունենա նոր փող, լրացուցիչ Պիկանտինիի ձող, փոփոխության կենթարկվի խզակոթը։

SVD

Մասնագետների կարծիքով՝ այս փոփոխությունների արդյունքում զենքն ավելի դիպուկ կդառնա։

«Իժմաշում» նաև նշել են, որ բացի Դրագունովի դիպուկահար հրացանի կատարելագործումից, առանձին աշխատանքներ են ընթանում նաև սկզբունքորեն նոր դիպուկահար զենքերի ստեղծման ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *