Թուրքիան 26 միավոր ACV-15 ՀՄՄ-ի նոր խմբաքանակ է ուղարկել Աֆրին

Փետրվարի 11-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հաթայ նահանգից Սիրիայի Աֆրին ուղարկվել է «զրահամեքենաների, տանկերի» նոր խմբաքանակ: Հրապարակած լուսանկարներում երևում է 26 միավոր ACV-15 հետևակի մարտական մեքենա:  Զրահամեքենաները կներգրավվեն Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ գործողություններին:

Թուրքիայի ԶՈւ ACV-15 ՀՄՄ-ների խմբաքանակն ուղևորվում է Աֆրին. 11.02.2018

Թուրքիայի ԶՈւ ACV-15 ՀՄՄ-ների խմբաքանակն ուղևորվում է Աֆրին. 11.02.2018

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ Աֆրին ուղարկվում են տարբեր մարտական մոդուլներով սպառազինված ACV-15 զրահամեքենաներ: Հիմնական սպառազինությունը՝ 25 մմ տրամաչափի M242:

Նշենք, որ մինչ այս քրդական ուժերը Թուրքիայի զինուժի առնվազն մի քանի միավոր ACV-15 ՀՄՄ, այլ զրահատեխնիկա, այդ թվում նաև տանկեր են խոցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *