Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ավիախմբի օդաչուները վարժանքների ընթացքում «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի օդանավակայանը: Ներգրավվել են ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:
Ուսումնամարզական թռիչքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին՝ լեռնային տեղանքում: Խաղարկվել են պայմանական հակառակորդի աերոդրոմում կարևոր օբյեկտները ավիացիոն տեխնիկայով «ոչնչացնելու» գործողություներ:
ՄիԳ-29 կործանիչները ապահովել են բանակային ավիացիայի գործողությունները՝ դրանք քողարկելով հակառակորդի ՀՕՊ համակարգերից:
Հիշեցնենք, որ հունվարին «էրեբունի» ավիաբազայում ՌԴ ԶՈւ ՀՌՇ ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները մշակել էին պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգերի հաղթահարման, էլեկտրոնային գործարկմամբ ավիացիոն հրթիռներով առավել կարևոր ցամաքային թիրախների խոցման գործողություններ: