Փետրվարի 1-ից 11-ը շարունակված մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են «Իսլամական պոտություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրել Համայում նրանց վերահսկած խոշոր շրջանը: Իսլամիստների մնացորդները շարժվել են դեպի Իդլիբ: Գործողությանը ներգրավվել են Սիրիայի զինուժի Tiger Forces հատուկ նշանակության ուժերը:

Իրադրությունը Սիրիայի Համա նահանգի հյուսիս-արևմուտքում՝ 2018 թ. փետրվարի 1-ից 11-ին. Աղբյուրը՝ Syria Live Map
ԻՊ զինյալներին ամբողջությամբ ոչնչացնել չի հաջողվել. նրանք կարողացել են հեռանալ Իդլիբ, որտեղ ներկայում տարբեր զինյալ խմբավորումներ են:
Սիրիայի զինուժն իսլամիստներից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է վերցրել, որոնց մի մասը նախկինում ԻՊ ահաբեկիչները հենց սիրիական զինուժից էին գրավել:
- Սիրիայի զինուժի՝ Համայում ԻՊ-ից վերցված սպառազինություն

Հավելենք, որ վերջին օրերին Թուրքիայի զինուժը ևս մեկ «դիտորդական կետ» է ստեղծել Սիրիայի Իդլիբ նահանգում՝ Սիրիայի վերահսկած Աբու Դուհուր ավիաբազայի դիմաց: