Հետ է մղվել Քաբուլում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանին կից օդանավակայանի վրա թալիբների հարձակումը

Քաբուլի ոստիկանությունից հայտնում են, որ հաջողվել է հետ մղել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա թալիբների հարձակումը։

Հատուկ գործողության ընթացքում չեզոքացվել է 7 ահաբեկիչ, մահացել է 2 մահապարտ։ Փոխհրաձգության պատճառով զոհվել են 5-ը։ Քաբուլի ոստիկանությունը դեռևս տվյալներ չունի և չի կարող ասել՝ արդյոք խաղաղ բնակիչների և զինծառայողների շրջանում զոհեր ու վիրավորներ եղել են։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը մի քանի պայթյուն էր գրանցվել Քաբուլի օդանավակայանում, համաձայն Associated press լրատվական գործակալության տեղեկությունների, հենց այն վայրում, որտեղ տեղակայված է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) շտաբը։

ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, վկայակոչելով AFP-ին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի դեսպանատան շենքում միացել էին ազդանշանային սարքերը: Բարձրախոսով հայտարարվել էր, որ ազդանշանն ուսումնական չէ:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ զինված խումբը գրավել էր միջազգային օդանավակայանի հյուսիսային հատվածում կառուցվող շենքը: Քաբուլի օդանավակայանը ժամանակավորապես չվերթներ չէր իրականացնում։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *