ԿամԱԶ 2015-ից կսկսի արտադրել «Տորնադո» բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաները

Ռուսաստանյան ԿամԱԶ ընկերությունը պատրաստվում է 2015 թվականին սկսել «Տորնադո» անունը կրող ռազմական ավտոմեքենաների նոր սերնդի արտադրությունը։

Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը։

KAMAZ

«ԿամԱԶ-ը նախագծել է «Տորնադո» բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաների նոր սերունդը, որի փորձարկումները կավարտվեն 2014 թվականին»,-նշել է Կոգոգինը։

Նա նաև հավելել է, որ 2015 թվականից նախատեսվում է սկսել «ԿամԱԶ Տորնադոների»զանգվածային արտադրությունը։ Նոր ավտոմեքենաների մասին այլ մանրամասներ դեռ չեն նշվում։

Հայտնի է, որ օրերս ԿամԱԶ գործարան էր այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *