Փետրվարի 9-ին Եգիպտոսի զինված ուժերը և ոստիկանությունը մասշտաբային գործողություն են սկսել ահաբեկչական տարրերի դեմ Սինայի թերակզու կենտրոնական և հյուսիսային հատվածում, ինչպես նաև Նեղոս գետի շրջանում: Հայտարարությունը տեղադրվել է Եգիպտոսի պաշտպանության նախարարության կայքում:
Եգիպտոսի բանակի խոսնակը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում ուժեղացվելու է հարևան պետությունների հետ սահմանային անցակետերի վերահսկողությունը:
Նշենք, որ Սինայի թերակղզում հատկապես կենտրոնացած են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եգիպտական ճյուղավորումը, որը պարբերաբար հարձակվում է Եգիպտոսի ուժայինների վրա՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ:
Հիշեցնենք, որ 2013-ից Եգիպտոսում իշխանությունը զինվորականների ձեռքում է։ 2013-ի հուլիսին զինվորականները գահընկեց են արել 2011-ին իշխանության եկած նախագահ Մուհամմեդ Մուրսիին, ով «Մուսուլման եղբայներ» խմբավորման դրածոն էր։
Դրանից հետո Սինա թերակղզում աստիճանաբար կենտրոնացել են Մուրսիի համակիրների ուժերը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եգիպտական ճյուղը՝ այսպես կոչված «Սինայի վիլայեթ» խմբավորումը: 2014-ի մայիսի 16-ին Կահիրեի դատարանը Մուրսիին դատապարտել է մահապատժի։
Եգիպտոսում 2014-ի հունիսից մինչ այժմ նախագահում է պաշտպանության նախկին նախարար Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին, ով բուռն պայքար է սկսել բոլոր իսլամաական ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայների» և «Սինայի վիլայեթ» խմբավորման դեմ: