Ադրբեջանում ավտովթարի պատճառով զինվորական է ծանր վիրավորվել

Երեկ՝ հունիսի 9-ի գիշերը, Եվլախ-Աղդամ մայրուղու 9-րդ կիլոմետրում խոշոր ավտովթար է եղել։

Բախվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և ԶԻԼ բեռնատարը։ Արդյունքում «Chevrolet»-ի ուղևորներ Բարդայի բնակիչ, Հուսեյն Ջաֆար Շահբազլին (ծնվ. 1993 թ.) և Շեքիի բնակչուհի Մահմուդովա Այնուրը (ծնվ. 1985 թ.) ստացած ծանր վնասվածքներից մահացել են։

Ավտոմեքենայի ղեկին Ադրբեջանի ԶՈւ սերժանտ Ռաշադ Հասիմովն էր. իրեն և իր դստերը՝ Շահբազլի Հուսեյն Ֆիրուզային, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են Եվլախի կենտրոնական հիվանդանոց։ Բեռնատարի վարորդը փախել է դեպքի վայրից. դեռևս չի հաջողվել պարզել նրա ինքնությունը։

Լուսանկար՝ դեպքի վայրից

Լուսանկար՝ դեպքի վայրից

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *