Թուրքական «Օթոքարը» (Otokar), որը երկրի ռազմական տեխնիկա արտադրող առաջատար ընկերություններից է, ներկայացրել է «Թուլփար» (Tulpar) թրթուռավոր զրահափոխադրիչը և նշել նրա արտադրության հնարավոր ժամկետները։
Թուրքական հետևակի մարտական մեքենան նախատեսված է 8 զինծառայող տեղափոխելու համար։ ՀՄՄ-ի անձնակազմը բաղկացած է 2 մարդուց։
«Թուլփարի» երկարությունը 7,23 մ է, լայնությունը՝ 3,4 մ, բարձրությունը՝ 2,6 մ։ Քաշը կազմում է 32-42 տոննա։
Այն առանց լիցքավորելու կարող է 600 կմ անցնել, առավելագույն արագությունը 70 կմ/ժ է։ Շարժիչը դիզելային Scania DI 16 Turbo է՝ 810 ձիաուժ հզորությամբ և 15,7 լիտր աշխատանքային ծավալով։
«Թուլփարը» զինված է 7,62 մմ գնդացիրով, 30 մմ ավտոմատ թնդանոթով («Մաուզեր» ՄԿ 30-2)։
Նշենք, որ Ստամբուլում կայացած IDEF-2013 ցուցահանդեսի ժամանակ «Թուլփարն» արդեն ներկայացվել էր մասնագետներին։
Այժմ ՀՄՄ-ն անցնում է փորձարկումների վերջինը փուլը. սերիական արտադրությունը նախատեսված է սկսել 2015 թվականին։
Թեև խոսվում է ՀՄ-ի արտասահմանյան գնորդների առկայության մասին, սակայն հայտնի է, որ «Թուլփարը» վաճառելու պայմանագիր կնքվել է դեռ միայն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ։
Նշենք, որ «թուլփարը» թյուրքական դիցաբանության մեջ թևավոր ձի է (նման մեզ հայտնի պեգասին)։