Պաշտոնից ազատվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալը

Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է ՊԲ «զորամասերից մեկի» հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից։ Խոսքը ՊԲ հրամանատարի տեղակալի մասին է:

Նշենք, որ վերջերս Արցախի ՊԲ «նույն զորամասի» հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից ազատվել էր գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: Նրա փոխարեն ՊԲ շտաբի պետ էր նշանակվել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ գեներալ-մայորի պաշտոնից ազատումը կադրային խնդիր է՝ նպատակահարմարությունից ելնելով, բանակում ամեն օր շարժ լինում է: Հարցին, թե որտեղ զինվորականը կշարունակի ծառայությունը, խոսնակը նշեց, որ համապատասխան պաշտոնական տեղեկատվություն անպայման կտարածվի:

Լուսանկարը՝ hetq.am կայքից

Լուսանկարում՝ աջից՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մ. Արզումանյանը, ձախից՝ գնդապետ Ս․ Առստամյանը. Լուսանկարը՝ hetq.am կայքից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *