Քրդական ուժերը թուրքերից Աֆրինում կարևոր բարձունք ու գյուղ են հետ վերցրել

Դատելով Սիրիայում քրդական զինուժի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրապարակած տեսանյութից՝ նրանք թուրքական ուժերից կարողացել են հետ վերցնել թուրք-սիրիական սահմանային՝ սիրիական Բյուլբյուլ շրջանի ՇԵյխ Խորուզ բարձունքը և մոտակա գյուղը:

Տեսանյութում նաև երևում է Թուրքիայի զինուժին պատկանող ACV15 հետևակի մարտական մեքենա, որը, համաձայն քրդական կողմի տվյալների, վերցրել են թուրքական զինուժից: Բարձունքը հետ են գրավել փետրվարի 5-ին:

Նախօրեին Աֆրինի քրդական ուժերը նաև համալրում են ստացել Իրաքից եկած եզդիական ստորաբաժանումների կողմից. Այդ ուժերն արդեն իսկ հասել են թուրքերի հետ թեժ բախումների շրջաններից մեկը:

Հունվարի 20-ից Թուրքիան սկսել է Աֆինում քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը, որին ներգրավվել են նաև Թուրքիայի հովանավորյալ զինյալներ: Առայժմ թուրքական կողմը Աֆրինում կարողացել է մի քանի գյուղ և բարձունք գրավել, ընդհանուր առաջխաղացումը բավականին դանդաղ է ընթանում՝ փոխադարձ հաջողություններով:

Աֆրինում թուրք-քրդական պատերազմի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *