ՊԲ ցուցադրական պարապմունքների ժամանակ ուշադրություն է դարձվել տարբեր իրավիճակներում, այդ թվում նաև մշտական տեղակայման վայրերում համապատասխան գնդակոծման ժամանակ իրականացվող միջոցառումներին: Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ շտաբի պետ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Գեներալ-մայորի խոսքով՝ միջոցառումները տարբեր են: Ելնելով զորամասերի առանձնահատկություններից՝ իրենց դիմաց դրված մարտական խնդրից՝ զորամասերը իրականացնում են համապատասխան միջոցառումները:
Այս մասին հայտնի է դառնում ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագրի փետրվարի 3-ի թողարկումից։
Ցուցադրվել են զորամասի հերթապահի ծառայության կազմակերպման կազմակերպման կարգը, գործողությունները անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, նախապատրաստական ստորաբաժանումների անձնակազմի բաշխման, մշտական տեղակայման վայրերի զորանոցային ֆոնդի հանձման և պահպանության կազմակերպման, մեքենաների նստեցման, շարասյունների կազմավորման առանձնահատկությունները:
ՊԲ շտաբի պետի խոսքով՝ պարապմունքների նպատակը եղել է պաշտոնատար անձանց ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել մարտական պատարաստականության բարձր աստիճանների բերման ժամանակ միջոցառումների կատարմանը:
Հաշվի են առնվել այն հավանական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ մարտական գործողությունների ժամանակ, ապրիլյան պատերազմի փորձը և հավանական հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:
Նոր ուսումնական փուլին ընդառաջ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա անցվկացվել են ցուցադրական պարապմունքներ մարտական պատրաստականությանն առնչվող տարբեր թեմաներով:
Պարապմունքն անցկացրել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, մասնակցել են ՊԲ հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հիամանատարերը, նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատուները: