Հունիսիս 7-ին Նոյեմբերյանի N զորամաս այցելության ժամանակ կազմակերպվել էին ցուցադրական վարժություններ:Դրանցից մեկն էլ զենքի քանդում-հավաքումն էր ինչպես աչքերը բաց, այնպես էլ փակ վիճակում:
5 զինվոր իրենց գիտելիքները ցուցադրեցին հրամանատարության ու լրագրողների ներկայությամբ: Նրանց ծառայության ժամկետները տարբերվում էին. ոգևորիչ էր, երբ ընդամենը 5 ամսվա ծառայողը աչքերը փակ վիճակում ամենից շուտն ավարտեց վարժությունը: Ոչնչով հետ չէին մնում նաև մյուսները:
Ըստ ժամանակացույցի նրանցից ոչ ոք վատ արդյունք չուներ` գնահատականները սկսվում էին «լավ»-ից ու անցնում «գերազանց»-ի:
Ներկայացնում ենք արդեն մեկ տարի ծառայության մեջ գտնվող զինվորի արհեստավարժությունը զենքը քանդելիս ու բացատրելիս: