ՌԴ ՊՆ-ն Թուրքիային խնդրել է օգնել ստանալ Սիրիայում խոցված Սու-25-ի բեկորները

Փետրվարի 6-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Թուրքիա հարցում են ուղարկել՝ խնդրելով համագործակցել իրենց հետ Սիրիայում խոցված Սու-25 գրոհիչի բեկորները ստանալու հարցում: ՌԴ ՊՆ հաղոդրագրությունը փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Ռուսաստանյան կողմը հարցում է ուղարկել թուրքական կողմին՝ փետրվարի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգի երկնքում ահաբեկիչների կողմից դյուրակիր զենիթահրթիռային համալիրով խոցված ռուսաստանյան Սու-25 գրոհիչի բեկորները ստանալու հարցում համագործակցելու համար», – նշում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի ՊՆ-ն նաև հույս ունի Սու-25-ների բեկորների ուսումնասիրման միջոցով պարզել, թե այն խոցելու համար օգտագործված դյուրակիր ԶՀՀ-ն որտեղ էր արտադրվել և ինչ խողովակներով էր հասել ահաբեկիչներին:

Սիրիայում խոցված ՌԴ ԶՈւ Սու-25 ինքնաթիռի բեկորները․ Աղբյուրը՝ Sky News Arabia

Սիրիայում խոցված ՌԴ ԶՈւ Սու-25 ինքնաթիռի բեկորները․ Աղբյուրը՝ Sky News Arabia

Հիշեցնենք, որ ռուսաստանյան ինքնաթիռը խոցվել էր Սիրիայի Իդլիբի «ապաէսկալացման» գոտում՝ Թուրքիայի պատասխանատվության շրջանում: Թեև ՌԴ աղբյուրները նշում են, որ այն խոցել են «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման (նախկին անվանումն է, ներկայում՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ») անդամները, սակայն խոցման տեսանյութերը տարածել էր մեկ այլ խմբավորում՝ «Ջեյշ ալ Անսարը»:

Հատկանշական է, որ այս խմբավորումը, առնվազն նախորդ տարիներին, կապ է ունեցել Թուրքիայի օժանդակությամբ Սիրիայում գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ:

One response to “ՌԴ ՊՆ-ն Թուրքիային խնդրել է օգնել ստանալ Սիրիայում խոցված Սու-25-ի բեկորները

Մեկնաբանել ԱրմենՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *