ՌԴ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի վարժանքներ ՀՀ լեռնային զորավարժարաններում

Հայաստանում տեղակայված ՌԴ զինուժի հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները «Կամխուդ» և «Ալագյազ» լեռնային զորավարժարաններում խաղարկում են մարտի ժամանակ պայմանական հակառակորդի կրակային դիրքերը և ռազմական օբյեկտները լուսա և տեսանկարելու առաջադրանքներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների վարժանքներից. Աղբյուրը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայություն

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների վարժանքներից. Աղբյուրը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայություն

Ռուսաստանի ԱԹՍ-ների տվյալ ստորաբաժանումները Հայաստանում անցկացնում են մարտավարա-մասնագիտական վարժանքներ: Անօդաչուները գործում են գիշերով՝ շարժվելով զինտեխնիկայի շարասյան հետ:

Անօդաչուների հաշվարկները պետք է իրականացնեն օդային հետախուզություն, հայտնաբերեն պայմանական հակառակորդին, հետևեն վերջինիս գործողություններին իրականա ժամանակում և համապատասխան կոորդինատները փոխանցեն ռազմաբազայի ղեկավարաման կենտրոն:

Գործնական վարժանքներին ներգրավվել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաբազայի ավելի քան 100 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա:

Հիշեցնենք, որ օրերս վարժանքներ էին արել նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի պարեկային ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *