ԵԱՀԿ դիտարկում Մարտակերտի ուղղությամբ

Փետրվարի 6-ին ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել Արցախի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Կրակոցների մասին տեղեկություններ չկան:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Դիտարկման առաքելությանը ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *