Փետրվարի 2-ին Վրաստանի Զինված ուժերի Սաչխերեի Լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է «ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրով հունվարի 15-ին մեկնարկած ձմեռային պատրաստության հերթական հիմնական դասընթացը։ Դասընթացին մասնակցել են նաև հայկական զինուժի զինծառայողներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության կայքը:
Ի թիվս այլ երկրների` դասընթացին մասնակցել են նաև ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 5 հոգուց բաղկացած խումբը, կապիտան Հարություն Գրիգորյանի հրամանատարությամբ. Նշվում է ՀՀ դեսպանության հաղորդագրությունում:
Փետրվարի 2-ին Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ուսումնական հրամանատարությունը և ՀՀ ռազմական կցորդը դասընթացի մասնակիցներին հանձնել են ավարտական վկայականներ: Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի պետ, փոխգնդապետ Իվանե Ցխադաձեն շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը՝ երկարատև համագործակցության համար:
Հիշեցնենք, որ Հայաստանցի զինծառայողների հետ միասին պատրաստություն են անցնել նաև զինծառայողներ Լատվիայից և Լեհաստանից: Դասընթացին ընդհանուր առմամաբ մասնակցել է 12 մարդ: Ներգրավվել են նաև Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ: Հավելենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները այս վարժանքներին և ուսումնական պարապմունքներին մասնակցում են կանոնավար կերպով: