Թուրքիայի փոխվարչապետը սպառնացել է Մանբիջում կռվել նաև ամերիկացի զինծառայողների դեմ

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ եթե քրդական ուժերը Մանբիջից դուրս չգան, Թուրքիայի զինուժը գործողություն է սկսելու նաև այնտեղ և անհրաժեշտության դեպքում գործողությունը կուղղվի նաև ամերիկացի զինծառայողների դեմ: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

«Մենք դա չենք ուզենա: Սակայն, եթե ԱՄՆ զինծառայողները «ահաբեկչական համազգեստներ» հագնեն և կռվեն մեր դեմ, այդ դեպքում մենք նրանց չենք առանձնացնելու: YPG-ի համազգեստով ամերիկացի զինծառայողն էլ է թիրախ: Թող մեր դեմ դուրս չգան», — հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հայտարարել է, որ Սիրիայում «Ձիթենու ճյուղ» գործողության ավարտից հետո Թուրքիան սկսելու է նաև գործողություններ քրդական ուժերի դեմ Մանբիջում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել էր սահմանափակել Թուրքիայի ռազմագործողությունը և խուսափել քայլերից, որոնք կարող են բերել ամերիկյան ու թուրքական ուժերի միջև բախումների:

Նշենք, որ Միացյալ Նահանգների աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի իշխանությունները մշտապես մեղադրում են ԱՄՆ-ին «ահաբեկիչներին աջակցելու», Թուրքիայի փոխարեն քրդական ուժերին նախապատվություն տալու համար:

Թուրքիայի զինուժը և աջակցող զինյալները Աֆրինում գործողություն է սկսել հունվարի 20-ից: Աֆրին գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *