Աֆրինում քրդերը խոցել են Թուրքիայի ԶՈւ Մ-60Տ տանկ

Փետրվարի 5-ին Աֆրինից հյուսիս-արևմուտք ընկած Բյուլբյուլ շրջանում քրդական ուժերը խոցել են Թուրքիայի ԶՈւ տանկ: Խոցման տեսանյութը հրապարակվել է քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) թվիթերյան Էջում:

Դատելով տեսանյութից՝ խոցված տեխնիկան, ամենայն հավանականությամբ Թուրքիայի ԶՈւ Մ-60Տ տանկ է: Այն խոցվել է հակատանկային հրթիռային համալիրից: Քրդական կողմը պնդում է, որ արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող:

Թուրքիան Մ-60Տ տանկեր է ուղարկում Սիրիա

Թուրքիան Մ-60Տ տանկեր է ուղարկում Սիրիա

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին քրդական ուժերն Աֆրինում Թուրքիայի ԶՈւ Leopard տանկ էին խոցել. Սպանվել էր Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող: Այս փաստն ընդունել էր նաև թուրքական կողմը:

Փետրվարի 4-ին քրդերի դեմ մարտերում սպանվել էր Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել էր: Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ամբողջ ընթացքում (հունվարի 20-ից փետրվարի 4) թուրքական կողմը ունեցել է 15 սպանված և 57 վիրավոր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *