ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում Հայաստանում

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի պարեկային ստորաբաժանումները վարժանքների ընթացքում հետ են մղել շտաբի վրա հարձակված պայմանական հակառակորդին։ Այս մասին փետրվարի 5-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ զինծառայողները մշակել են պայմանական հակառակորդի հետախուզա-դիվերսիոն հարձակումը կանխելու գործողություններ։ Հակառակորդին վնասազերծելու համար կիրառվել են հրաձգային զենքեր, մարտական մեքենաներ։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում Հայաստանում

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում Հայաստանում

Վարժանքների ընթացքում  խաղարկվել են նաև «վիրավորված զինծառայողներին» առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործողություններ։

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող։ Մարտականին մոտ պայմաններ ստեղծելու համար կիրառվել են իմիտացիոն միջոցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *