Հեշտ թիրախ չդառնալու համար Սիրիայում ՌԴ ԶՈւ Սու-25-ները բարձր կթռչեն. «Իզվեստիա»

Սիրիայում փետրվարի 3-ին  ՌԴ ՌՕՈւ Սու-25 գրոհիչի խոցումից հետո Ռուսաստանի ՊՆ-ն որոշել է, որ Սիրիայում այդ ինքնաթիռները պետք է թռնեն նվազագույնը 5կմ բարձրության վրա՝ դյուրակիր ԶՀՀ-ների թիրախ չդառնալու համար:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը:

Թերթին իր աղբյուրները պատմել են, որ դեպքից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ճշտի ինքնաթիռի խոցման բոլոր մանրամասները: Մասնավորապես ուսումնասիրվում է, թե ինչու օդաչուն չէր հասցրել գործի դնել ջերմային ծուղակները, որոնք պետք է շեղեն ինքնաթիռի վրա արձակված հրթիռը:

Արդեն որոշում է ընդունվել, որ Սու-25 գրոհիչները պետք է թռնեն 5կմ-ից բարձր՝ այդ կերպ անահասանելի լինելով դյուրակիր զենիթահրթիռային համալիրների հրթիռների, ինչպես նաև խոշոր տրամաչափի զենիթային հրանոթների համար:

«Իզվեստիայի» հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուռիգինը նկատում է, որ փետրվարի սկզբինևս մեկ Սու-25 էր դարձել գրոհայինների թիրախ, սակայն չէր կործանվել: Այդ ժամանակ ինքնաթիռի ուղղությամբ կրակում էին ԶՈւ-23-2 զենիթային հրանոթից: Ինչպես փետրվարի 3-ին, այնպես էլ փետրվարի 1-ի թռիչքների ժամանակ ինքնաթիռները բավական ցածր բարձրության վրա էին:

Ինչ վերաբերում է ահաբեկիչների ձեռքին դյուրակիր ԶՀՀ-ների առկայությանը, ապա նշենք, որ դա նորություն չէ, և նկատվել էին դեռ 2013-ին: Բացի դա, 2017-ի դեկտեմբերի 26-ին Սիրիայի Հոմս նահանգի հյուսիսում գրոհայինները կրկին դյուրակի ԶՀՀ-ի միջոցով խոցել էին Սիրիայի ՌՕՈւ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ:

Տեսանյութում ԶՀՀ-ն հիշեցնում  էր խորհրդային կամ ռուսաստանյան դյուրակիր ԶՀՀ-ների օրինակներին, սակայն բարդ է ասելը թե իրականում կոնկրետ ինչ տեսակի է: (Օրինակ՝ կարող է լինել  «Ստրելա-2» կամ «Ստրելա-3»:) Սոցցանցերից հայտնել էին նաև, որ ԶՀՀ-ն հյուսիսկորեական  HT-16PGJ-ն է, որը, ինչպես արդեն նշել ենք, Սիրիայում գրոհայինների ձեռքին երևացել էր դեռ 2013-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *