Թուրքիայի զինուժից ևս 120 մարդու ձերբակալելու որոշում է ընդունվել

Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը լիազորել է ձերբակալել երկրի զինված ուժերի անձնակազմի ևս 120 մարդու, ովքեր մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու, զինուժի ներսում իմամություն անելու և 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության ստորաբաժանումները կասկածյալներին ձերբակալելու համար համաժամանակյա գործողություն են իրականացրել 43 նահանգների տարբեր շրջաններում:

Ըստ թուրքական մամուլի տեղեկությունների՝ Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեռաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները:

Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ: Այն հնարավարություն է տալիս երկրի իշխանություններին օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունել առանց խորհրդարանի և սահմանադրական դատարանի հետ համաձայնության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *