PKK-ի հետ բախումներում սպանվել է թուրք զինծառայող, ևս մեկը վիրավորվել է

Հունվարի 31-ին Թուրքիայի արևելյան՝ Հայաստանին սահմանակից, Աղրը նահանգի Դողուբայազիթ գավառում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 1 զինծառայող, ևս 1-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

ժանդարմերիայի հատուկջոկատայինների վարժանքներ Աղրըի Դողուբայազիդ գավառի տարածքում. (արխիվ)

ժանդարմերիայի հատուկջոկատայինների վարժանքներ Աղրըի Դողուբայազիդ գավառի տարածքում. (արխիվ)

Վիրավորված պրոֆեսիոնալ սերժանտը տեղափոխվել է հիվանդանոց: Թուրք ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողություններ են սկսել գավառում:

Ներկայում՝ հունվարի 20-ից սկսած, Թուրքիայի զինուժը ռազմական գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև YPG-ի դեմ: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են PKK-ի «սիրիական թև և ահաբեկչական կառույցներ»:

Թուրքիայի տարածքում թուրք ուժայինների և PKK-ի բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված է թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ուժերը: Բացի այդ, Թուրքիայի օդուժը ևս հարվածներ է հասցնում զինյալների դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *