Թուրքիայում Աֆրինի պատերազմի «զոհն են դարձել» պատերազմին դեմ 11 բժիշկ

Թուրքիայում հունվարի 30-ին ձերբակալել են բժիշկների միության նախագահին և ևս 10 անդամի՝ մի քանի օր առաջ Սիրիայի Աֆրին պատերազմի վերաբերյալ «խաղաղասիրական կոչի» համար: Բժիշկները նշել էին, որ պատերազմը մեծ աղետներ է բերում, հիվանդություններ, ու պետք է խաղաղություն հաստատվի: Էրդողանը սա համարումէ ահաբեկչությանը ստարում: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Բժիշկների տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր.

«Մենք՝ բժիշկներս, զգուշացնում ենք. Պատերազմը բնությունը և մարդուն ոչնչացնող, հասարակական կյանքը վտանգող, մարդու ձեռքով ստեղծվող ժողովրդի առողջության խնդիր է: Յուրաքանչյուր բախում, յուրաքանչյուր պատերազմ ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և շրջակա միջավայրի առումով անշրջելի խնդիրներ առաջացնելով՝ իր հետ բերում է նաև մարդկային մեծ դրամա:

Որպես ապրեցնելու համար երդում տված մի մասնագիտության անդամներ՝ չենք մոռանում, որ մեր առաջնային պարտականությունը խաղաղությանը տեր կանգնելն է: Պատերազմի հետ պայքարելու միջոցը իրավական, ժողովրդավարական, հավասարության, ազատության և խաղաղասիրական կյանք կառուցելը և դա շարունակական դարձնելն է: Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց այս պահին»:

Թուրքիայի իշխանությւոններն այս հայտարարությունը համարել են «Սիրիայի ահաբեկիչներին սատարում» և հենց այդ մեղադրանքով էլ ձերբակալել բժիշկների միության անդամներին, այդ թվում՝ նախագահին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բժիշկների ձերբակալությունը քննադատել է  Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսը:

Հավելենք, որ 2018 թ. հունվարի 20-ից սկսած Աֆրինի ռազմագործողությանը զուգահեռ Թուրքիայում արդեն ձերբակալվել են տասնյակ լրագրողներ, այլ անձինք, շուրջ 300 սոցցանցերի օգտատերեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *