Իրանի բանակի ՀՕՊ ստորաբաժանումը և ԻՀՊԿ-ն համատեղ զորավարժություն են արել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը և Իրանի բանակի «Խաթամ օլ Անբիա» ՀՕՊ ստորաբաժանումը «որոշ ժամանակ առաջ» համատեղ զորավարժություն են անցկացրել։ Այս մասին հունվարի 30-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։  Զորավարժության անցկացման կոնկրետ ժամանակահատված չի նշվում։

Զորավարժությանը ներգրավվել են «Քավեշ», «Մաթլա օլ Ֆաջր» ռադարային համակարգեր, Ս-300, Ս-200, «Մարսադ», «Թալաշ», «3-րդ Խորդադ», «Տոռ Մ-1» ԶՀՀ-ներ, Ֆ-14, Ֆ-4, Ֆ-5 կործանիչներ, ԱԹՍ-ներ։

Զորավարժության հայտարարվող նպատակը «մարտական պատրաստավության աստիճանը գնահատելը, ահաբեկչական սպառնալիքին դիմակայելուն պատրաստվելն է»։

Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերին Իրանի բանակի «Խաթեմ օլ Անբիա»  ՀՕՊ ստորաբաժանմումը անցկացրեց  «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժությունը, որի ժամանակ  փորձարկվեցին  տեղական արտադրության ռադարային, հրթիռային համակարգեր, ռադիոէլեկտրոնային հետախուզության կայաններ։

«Մարսադ» ԶՀՀ-ից արձակված հրթիռը. «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն

«Մարսադ» ԶՀՀ-ից արձակված հրթիռը. «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *