Ավարտվել է «Ես եմ» ծրագրով զորակոչը. պայմանագիր է կնքել 150 մարդ

ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու համաձայնություն է տվել 150 քաղաքացի: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրանք արդեն կնքել են պայմանագրերը և մեկնել ծառայության վայր: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն էլ անդրադարձել է ընդհանուր զորակոչին:

Ավարտին է մոտենում նաև 2017 թվականի ձմեռային զորակոչը: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՇԱՆԹ ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի եթերում հայտնել է, որ այս պահի դրությամբ երկու տոկոսով աճել է զորակոչի թիվը. «Զինկոմի զեկուցած ցուցանիշները մենք երբևիցե չենք ունեցել»:

Մովսես Հակոբյանի խոսքով՝ «Ես եմ» ծրագրի գործադրումը բարձրացնելու է բանակի մարտունակությունը:

«Բանակը շահում է ավելի պատրաստված զինծառայող՝ մի քիչ ավելի երկար ծառայող, մեկ տարի: Բոլորին պարզ է, որ զինվորին զորակոչում ենք զինվորական գործից համարյա ոչինչ չիմանալով, պատրաստելով զինվոր 6 ամսյա ծրագրից հետո ինքը կատարելագործվում և որպես այդպիսին լավ զինվոր դառնում է մեկ տարուց հետո:

Եվ մեկ տարի հայրենիքին ծառայելուց հետո ինքը զորացրվում է: Մենք շահում ենք բավականին պատրաստված զինվոր՝ ևս մեկ տարի ծառայող, և սա միանշանակ բարձրացնելու է բանակի մարտունակությունը», – մասնավորապես նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *