Թուրքական զինուժը Աֆրինի քրդերից ևս մեկ կարևոր բարձունք է գրավել

Դատելով քրդական աղբյուրներից մեկի հրապարակած տեսանյութից՝ Թուրքիայի զինված ուժերը և Անկարայի հովանավորյալ զինյալ խմբավորումները Սիրիայի Աֆրինում քրդական ուժերից գրավել են նաև արևմտյան Ռաջու քաղաքի դիմաց ընկած կարևոր բլուրներից մեկը:

Գերմանակն Bild պարբերականի քաղաքական մեկնաբաններից մեկը, ով ակտիվորեն զբաղվում է սիրիական հակամարտության լուսաբանմամբ, համեմատել է քրդական աղբյուրի հրապարակած տեսանյութը և նշված տեղանք՝ հանգելով այն եզրակացության, որ թուրքական զինուժը զբաղեցրել է նշված բարձունքը:

Եթե ավելի ուշադիր նայենք քարտեզին՝ ապա սա նշանակում է, որ թուրքական կողմի ճանապարհ է հարթել դեպի Ռաջու քաղաք: Մինչև նշված բնակավայրը նմանատիպ բարձրադիր բլուրներ այլևս չկան: Սակայն սա դեռ չի նշանակում, որ թուրքերը կկարողանան հեշտությամբ գրավել բնակավայրը: Դատելով վերջին տասը օրում թուրքական կողմի գործողություններից՝ առաջխաղացումը բավականին դանդաղ է ընթանում:

Հիշեցնենք, որ թուրքական կողմը հունվարի 28-29-ին քրդական ուժերից կարողացել էր գրավել նաև Աֆրինի հյուսիս-արևելքում տեղակայված կարևոր բարձունքներից մեկը: Թուրքիան այդ բարձունքը կարողացավ վերցնել միայն ուժեղ հերտակոծման և հրթիռակոծման արդյունքում:

Աֆրին գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *