«Ձիթենու ճյուղ» գործողության հրամանատարը եղել է Աֆրինում թուրքերի գրաված բարձունքում

Աֆրինում քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության հրամանատար, Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, կորպուսի գեներալ (գեներալ-գնդապետ) Իսմայիլ Մեթին Թեմելը այցելել է թուրքական բանակի և հավատարիմ զինյալների գրաված Բուրսեյա բլուր: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության հրամանատարը եղել է Բուրսեյա բլուր շրջանում

Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության հրամանատարը եղել է Բուրսեյա բլուր շրջանում

Հրամանատարը ստուգումներ է անցկացրել բարձունքում, տվել է համապատասխան կարգադրություններ:

Հատկանշական է, որ «Ալ-Մոնիտոր» կայքի Թուրքիայի և քրդերի թեմաներով զբաղվող սյունակագիր Ամբերին Զամանը հայտնում է, որ քրդական ուժերը նորից հետ են գրավել Բուրսեյա բարձունքը:

Նշենք, որ հունվարի 28-ին ավելի քան մեկ շաբաթ շարունակվող գործողության արդյունքում Թուրքիայի զինուժը ի վերջո կարողացել է գրավել Սիրիայի Աֆրինի շրջանի Բուրսեյա բլուրը, ինչպես նաև հարակից մեկ գյուղ: Բուրսեյա բլուրը գտնվում է  Սիրիայի Ազազ շրջանի դիմաց, որը թուրքական կողմի վերահսկողության տակ է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման  և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) դեմ ԱՖրինում գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Աֆրինի գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *