71 զինծառայողի ընտանիքներ ստացել են նոր բնակարաններ

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի 71 զինծառայողի հանձնել է նրանց համար անհատույց օգտագործման իրավունքով կառուցված բնակարանների բանալիները: Բնակարանները գտնվում են Երևանի Աջափնյակ համայնքում կառուցված շենքում:

Զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան շենք Աջափնյակում. 29.01.2018

Զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան շենք Աջափնյակում. 29.01.2018

Բնակարանների հանձնման արարողության ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այս տարվանից, շնորհիվ նոր հիպոթեքային ծրագրի, պաշտպանական գերատեսչությունը հնարավորություն կունենա բնակարաններով ապահովելու տարեկան շուրջ 500 զինծառայողի։

Շենքի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններում, շնորհավորել բնակարանամուտը տոնող սպաներին։

ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների համար Երևան քաղաքում շահագործման հանձնված նորակառույց շենքի բնակարանները տրամադրելու մասին որոշումները կայացվել են` հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.

  • հրամանատարական կազմին (մինչև զորամասի հրամանատար և տեղակալ` ներառյալ)
  • մարտական գործողությունների մասնակիցներին,
  • «Մարտական խաչ» շքանշանակիրներին,
  • հակառակորդի հետ շփման գծում առնվազն 5 տարի ծառայած զինծառայողներին,
  • ըստ Երևան քաղաքում հաշվառման հերթացուցակի:

Զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող բնակարանների սենյակների թիվը որոշվել է ըստ ընտանիքների անդամների թվաքանակի, սեռային պատկանելության և օրենսդրությամբ սահմանված այլ չափորոշիչների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *